Կասեի՝ գցեք բագաժնիկը բերե՛ք․ Փաշինյանի հայտարարությունը |МедиаМесс
Հայաստան 12 հունիսի 2024, 19:20«Հայտարարում եմ պաշտոնապես՝ ես երբեք ոչ մեկի չեմ լիազորել, չեմ միջնորդել, և նման հարց չեմ բարձրացրել»:
Այս մասին այսօր՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե շարժումը մեկնարկելուց առաջ իբր իշխանությունները, մասնավորապես՝ վարչապետը պատվիրակ է ուղարկել շարժման առաջնորդի մոտ՝ բանակցելու:
«Եթե ես այդ անձի հետ հանդիպելու ցանկություն ունենայի, էս մի ամիսա փողոցներով հետևիցս գալիսա, ասումա՝ հանդիպե՛նք, հանդիպե՛նք, չէ՛, արի հանդիպենք, արի հանդիպենք, չէ՜, արի հանդիպենք, է՛ կհանդիպեի:
Այսինքն ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետի համար դժվարությւոն է ներկայացնում որևէ մեկին հանդիպել, բա ըտենց բիրտ ոստիկանական բռնապետություն է, երկրի վարչապետը ուզում էմի մարդու հետ հանդիպի՝ չի կարողանում: Որ ուզենայի հանդիպել այդ բիրտ ուժերին կասեի՝ գցեք բագաժնիկը բերե՛ք, հետը հանդիպեմ, եթե լինեի այդպիսին, բայց բնականաբար այդպիսին չեմ, և որպես Հայ առաքելական եկեղեցու խոնհար հետևորդ և օրինապահ քաղաքացի նման բաներ չեմ անում»,- նշեց վարչապետը:
Վարջեինս նաև նկատեց. «Լավ էլ էդ «նեուլավիմի Ջո»-ի անեկդոտը անգիր էր արել, պատմում էր, էդ կակռազ իրա մասինա: Ինքը թող Աստծուն հավատա, ինձ հավատալ պետք չի»: