Վրաերթ՝ Արմավիրի մարզում. 17-ամյա տղային հիվանդանոց է հասցրել պարեկը. Shamshyan.com |МедиаМесс

Հայաստան Պատահարներ 12 փետրվարի 2024, 14:08
Main Image

Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Ռուստամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 59 տան մոտ հետընթաց կատարելու ընթացքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 17-ամյա Պետրոս Տ.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության ժամանումը պարեկը իր ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Մինչ այդ, Տ. Մուրադյանը բուժօգնություն է ցուցաբերել երեխային՝ օգտագործելով ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը իր մորը հիվանդանոց տեղափոխելիս է եղել, և տեղի է ունեցել վրաերթը: Պատանու կյանքին վտանգ չի սպառնում: