Սևաժայռ գյուղի տարածքում արջը հարձակվել քաղաքացու վրա․ ԼՈՒՍԱՆԿԱՐ |МедиаМесс
Պատահարներ 04 հունիսի 2024, 16:15Հունիսի 4-ին, ժամը 08։36-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արատես գյուղի հանդամասերից մեկում, արջը վնասել է քաղաքացուն․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ Սևաժայռ գյուղի «Խոզան» կոչվող տարածքում արջը վնասել է Լ․ Վ․-ին (ծնված 1986 թ.)։
Փրկարարները Լ․ Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։