Ադելյա Պետրոսյանը հրաժարվել է հանդես գալ Հшյաստшնի հավաքականում |МедиаМесс

Սպորտ 03 հունիսի 2024, 23:15
Main Image

 Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապ են հաստատել մարզիկի շրջապատի հետ, սակայն 16-ամյա մարզիկը որոշել է մնալ Ռուսաստանի հավաքականում։

Սակայն Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից TACC-ին հայտնել են, որ իրենք Ռուսաստանի չեմպիոն Ադելյա Պետրոսյանին չեն առաջարկել փոխել մարզական քաղաքացիությունը։

«Շատ կուզենայինք, բայց նման տեղեկություն չկա, դա ամենևին էլ ճիշտ չէ»,- ասել են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից։

Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի խմբում։

Անցած մրցաշրջանում նա հաղթեց ազգային առաջնությունում (առաջ անցնելով Սոֆյա Մուրավյովայից և Կամիլա Վալիևայից, որոնց արդյունքը հետագայում չեղարկվեց CAS-ի որակազրկման պատճառով) և Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչում։

Ռուս գեղասահորդները 2022 թվականի մարտից զրկված են միջազգային մրցումների մասնակցությունից։