Բաքուն ՄԱԿ–ի համաժողովում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել ադրբեջանական տեղանուններով. Sputnik Արմենիա |МедиаМесс

Հայաստան 02 հունիսի 2024, 19:52
Main Image
 Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP 29) օգտագործել Հայաստանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը` վերլուծելով ադրբեջանական աղբյուրներում տեղեկությունները միջազգային համաժողովի նախապատրասման վերաբերյալ։
 
Հայտնել ենք, որ ս.թ. նոյեմբերին Բաքվում նախատեսված է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության (COP) 29-րդ համաժողովը։ Նախնական պայմանավորվածության համաձայն` համաժողովը պետք է հյուրընկալեր Հայաստանը։ Բայց 2023թ–ի տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերը հայտարարություն հրապարակեցին, որտեղ ասվում էր, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջում է Բաքվին։ Նույն պայմանավորվածության համաձայն` Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն Ադրբեջանին` ադրբեջանցի 2 սահմանախախտների, որոնցից մեկը մեղադրվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։
 
ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովում, ըստ ադրբեջանագետի, բնապահպանական քարոզչական արշավը Հայաստանի դեմ տարվելու է երկու ուղղություններով. ներկայացվելու է, թե ինչպես է Հայաստանն «ապօրինաբար» շահագործել ԼՂ բնական պաշարները, մյուս դեպքում խնդիր է դրվել Հայաստանը ներկայացնել որպես տարածաշրջանն ամենաաղտոտող երկիր։
 
«Առաջին հերթին թիրախում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը և մի շարք այլ խոշոր գործարաններ։ Հատկապես գետերի հետ կապված են պատրաստում մեծ փաթեթներ, թե իբր Հայաստանը թափոններ է լցնում գետերը, որոնք հոսում են դեպի Ադրբեջան ու թունավորում ադրբեջանցիներին»,– ասում է Հայրապետյանը։

Այդ նպատակով, նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները մի շարք չակերտավոր հասարակական կազմակերպությունների, որոնք իրականում պետության հրահանգով գործող կառույցներ են, հրահանգել են կազմել եռալեզու քարտեզներ՝ ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, որոնցում պետք է ներկայացնեն «փաստեր» այն մասին, թե ինչպես է «Հայաստանը վտանգում տարածաշրջանի էկոլոգիան»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։