Ավտովթար՝ Երևան-Գյումրի «մահաբեր» հատվածում, քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա զոհ |МедиаМесс
Պատահարներ 01 հունիսի 2024, 11:45Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում, ժողովրդի կողմից «մահաբեր» ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և կողաշրջվել»:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։
Նված հատվածում հաճախակի են տեղի ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում մարդատար գազելների մասնակցությամբ, այդ թվում ողբերգական, սակայն մի քանի տարի է նոր Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհի այս հատվածի շահագործման վերջը չի երևում։