Երևանի չորս խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով |МедиаМесс

Հասարակություն 11 փետրվարի 2024, 19:21
Main Image

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից Սահակ Պարթև-Սիլիկյան 4-րդ,  Նելսոն Ստեփանյան-Մոլդովական, Բագրևանդի-Նվեր Սաֆարյան և Անդրանիկի-Սվաճյան փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։