Սա ազգային ազատագրական սրբազան պայքար է, Սրբազանին շատ եմ վստահում․ Ալլա Լևոնյան |МедиаМесс

Ժամանց 18 մայիսի 2024, 16:30
Main Image

Որպես հայ պարտավոր ենք այսօր լինել մեր պետության, մեր Սրբազանի, մեր եկեղեցու կողքին, որովհետև դարեր շարունակ երբ չենք ունեցել պետականություն, բոլոր օրհասական պահերին եկեղեցին է բոլորիս պահել, և մենք այսօր կանք: 

Այս մասին այսօր՝ Բագրատ Սրբազանի՝ մշակութային գործիչների հետ հանդիպումից առաջ ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը: Այս մասին հաղորդում է Oragir.News–ը։

«Ինչքան ծայրահեղ և օրհասական է վիճակը, որ եկեղեցին որոշեց առաջնորդել այս շարժումը, և սա քաղաքականություն չէ, սա ազգային ազատագրական սրբազան պայքար է, սա մեր ինքնության, մեր մեջքի շտկման համար է: Ուրիշ կյանքով ենք ապրում, չենք հասկանում ինչի մեջ ենք մենք հիմա ապրում:

Յուրաքանչյուրս պարտավոր ենք միանալ այս շարժմանը, որպեսզի կարողանանք միասնաբար կերտել մեր այսօրվա օրը, կերտել մեր ապագան, և վերջիվերջո լինել այն հայրենակիցների կողքին, ովքեր այսօր սահմանամերձ գոտիներում ունեն դրա կարիքը:

Այս շարժումից հետո հույսը կա, մեր Սրբազանի կողքին ենք, ես նրան շատ եմ վստահում, հավատում»,- ասել է երգչուհին: