Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը |МедиаМесс

Սպորտ 17 մայիսի 2024, 23:10
Main Image

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը իր էջում կիսվել է Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը պարբերաբար անդրադառնում է գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցին՝ աշխարհին դիմելով քայլեր ձեռնարկել նրանց ազատ արձակման համար։