Կիսամերկ Սարիկ Անդրեասյանին և կնոջն իտալացի ոստիկանները «հեռացրել» են Տրևի շատրվանից |МедиаМесс

Ժամանց 17 մայիսի 2024, 20:54
Main Image

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը զվարճալի նկարահանում են իրականացրել Իտալիայում ու անգամ ստիպված եղել ոստիկաններին բացատրություն ներկայացնել: Այս մասին հայտնում է Bravo.am-ը:

Իր հումորի զգացումով աչքի ընկնող դերասանուհին ամուսնուն համոզել է անսովոր ֆոտոշարք անել: Նրանք սպիտակ ծածկոցներով փաթաթված նկարվել են Հռոմի հայտնի Տրևի շատրվանի մոտ:

Անդրեասյանը ցույց է տվել ստացված լուսանկարն ու պատմել, թե ինչ է տեղի ունեցել նկարահանման ընթացքում:

«Երբ կինը, որին սիրում եմ, նաև լավագույն ընկերս է, դաշնակիցն ու ցանկացած զվարճալի հոլովակի և ֆոտոշարքի գլխավոր մեղավորը, նշանակում է՝ կյանքում իսկական ջեքփոթ եմ շահել: Գիշերը ժամը 5-ին արթնանալ, վերցնել վերմակն ու գնալ Տրևիի մոտ կարող էի միայն հանուն իմ սիրելի, կախարդական կնոջ: Մեր նկարահանումը տևել է ընդամենը 15 րոպե, քանի որ տեղի ոստիկանությունը համարել է, թե մերկ ենք ու հեռացրել է մեզ: Բայց իմ հագին սվիտեր կար՝ իմ բնատուր հայկական սվիտերը: Համարում եմ՝ ոստիկանների կողմից անհանդուրժողականություն էր»,- կատակել է ռեժիսորը: