Երկարատև հազը կարող է վկայել հիվանդության մասին․ պետք է դիմել բժշկի |МедиаМесс
Ժամանց 07 մարտի 2024, 16:47Երկարատև հազը կարող է վկայել սրտի անբավարարության մասին: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է թերապեւտ Օլգա Կոզլովան։
Մրսածությունից հետո շնչուղիների լորձաթաղանթի ոչ լրիվ վերականգնումը, բրոնխներից լորձի շարունակական ակտիվ արտազատումը կամ դրանց զգայունությունը կարող է առաջացնել երկարատև հազ: Պետք է դիմել բժշկի, եթե ձեր հազը տևում է երեք շաբաթից մինչև երեք ամիս: Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել. դա կարող է վատթարացնել վիճակը: Այնուամենայնիվ, նախքան բժշկի գնալը, ախտանիշները մեղմելու համար հարկավոր է ավելի շատ տաք հեղուկներ խմել, մաքուր օդ շնչել և քիթը ողողել աղի լուծույթով։
Երկարատև հազը կարող է լինել ոչ միայն մրսածության, այլև քրոնիկ բրոնխիտի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, թոքաբորբի, տուբերկուլյոզի և նույնիսկ սրտի անբավարարության ախտանիշ: Ի վերջո, եթե սուր շնչառական վիրուսային վարակից հետո հազը սկսում է ուժեղանալ և ուղեկցվում է ջերմությամբ, դա կարող է վկայել բակտերիալ վարակի մասին: