Շիրակում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ համագյուղացիները փորձել են վարորդի հետ հաշվեհարդար տեսնել |МедиаМесс

Պատահարներ 02 մայիսի 2024, 01:40
Main Image

Մայիսի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Սահակ Ն․-ն իր վարած «Mitubishi» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ղարիբջանյան գյուղի 17-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում՝ մատուռի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ մի քանի գյուղացիներ, երբ լսել են, որ երեխան մահացել է, հոգեկան ապրումներից դրդված փորձել են վարորդի հետ հաշվեհարդար տեսնել, անգամ ցանկացել են ավտոմեքենան հրկիզել, սակայն այդ ամենը կանխվել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի, ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկների կողմից։ Կարճ ժամանակում ոստիկաններն ու պարեկները իրավիճակը վերցրեցին իրենց վերահսկողության տակ, իսկ գյուղացիներն էլ արդարացիորեն բարձրաձայնում ու պատկան մարմիններից պահանջում էին, որ նշված մոտ 3 կմ-ոց հատվածում պարտադիր տեղադրվեն մի քանի արհեստական անհարթություններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։