Ռամզան Կադիրովը մահացու հիվանդ է․ Новая газета Европа |МедиаМесс
Աշխարհ 24 ապրիլի 2024, 14:35Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արդեն մի քանի տարի տառապում է ենթաստամոքսային գեղձի նեկրոզով՝ սա մահացության բարձր մակարդակ ունեցող հիվանդություն է, որը դժվար է բուժել, պարզել է «Новая газета Европа»-ն։
Ըստ հրապարակման՝ Կադիրովի մոտ այս ախտորոշումն առաջին անգամ տրվել է 2019 թվականի հունվարին։ Այնուհետև նա արձակուրդ է գնացել «ժամանակավոր անաշխատունակության» պատճառով, և նրա պարտականությունները կատարել է Չեչնիայի կառավարության նախագահ Մուսլիմ Խուչիևը։ Ինքը՝ Կադիրովը, այն ժամանակ պնդել է, որ լեռներում մրսել է։