Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ |МедиаМесс
Աշխարհ 24 ապրիլի 2024, 13:51Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ հերթական ցավակցական ուղերձն է հղել Պոլսո Հայոց պատրիարքին եւ ստամբուլահայ համայնքին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցավակցական ուղերձում նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անբարենպաստ պայմաններում մահացած հայերին հարգանքով է հիշատակում եւ նրանց թոռներին իր ցավակցություններն ուղղում։
Էրդողանը նշել է թե այդ տարիների ընթացքում Օսմանյան կայսրության տարբեր ազգությունների զոհերի հոգին Աստված լուսավորի։