Կրեմլում մեկնաբանել են Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հնարավորությունը |МедиаМесс
Հայաստան Քաղաքականություն 22 ապրիլի 2024, 15:14ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում:
Մեկնաբանելով Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հնարավորությունը՝ նա նշել է. «Մենք ակնկալում ենք, որ արդեն կարճաժամկետ հեռանկարում Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և հրատապ այլ հարցեր»։