Հասանովը հանդիպում է անցկացրել, վերլուծել սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը և տվել հանձնարարականներ |МедиаМесс
Աշխարհ 20 ապրիլի 2024, 17:08Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ցամաքային զորքերի ղեկավարության հետ:
Հասանովը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջադրած խնդիրները ադրբեջանական բանակի համար։ Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստությունը և զինվորական կարգապահությունը։
Հասանովը նաև կոնկրետ խնդիրներ է առաջադրել՝ համապատասխան պետական կառույցների հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և ՀՀ պետական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման գործընթացն արդյունավետ իրականացնման համար։ Բացի այդ, նախարարը հանձնարարել է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի, զինամթերքի և զինտեխնիկայի տեղափոխման համար։