Որոնք են Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալու պատճառները |МедиаМесс

Հայաստան 18 ապրիլի 2024, 12:48
Main Image
Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել Ադրբեջանում սպասվող ինչ-որ զարգացումներով, Իրանի հետ փոխկապակցված: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
 
«Այս տարբերակի դեպքում ռուսները ձեռքերը լվանում են:
 
Սա ընդամենը տարբերակ է: Երբ մի երկիր հարվածում է այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչյանը, իսկ ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտում, իսկ երկրորդ երկիրը հարվածում է մյուս երկրին, այն էլ ռազմական օդանավակային, որտեղ ամերիկյան ինքնաթիռներ են, իսկ ԱՄՆ-ն հանգստության կոչեր է անում, ամեն ինչ հնարավոր է, էլ չկա միջազգային կարգ ու կանոն»,– գրել է քաղաքագետը: