«Տարածաշրջանում արտաքին ուժերի կարիք չկա»․ ո՞ւմ նկшտի ունի Իրանի նախագահը |МедиаМесс
Աշխարհ 17 ապրիլի 2024, 13:54Եթե Իրանի վրա հարձակվեն, Իսրայելի դեմ խիստ միջոցներ կձեռնարկվեն։
Այս մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է Բանակի օրվան նվիրված շքերթում ունեցած ելույթի ժամանակ։
«Իսրայելի դեմ մեր ռազմական գործողությունը սահմանափակ միջոց էր, եթե այն լիներ խոշոր գործողություն, Իսրայելից ոչինչ չէր մնա։ Մեր հողի վրա իսրայելական ամենափոքր հարձակման դեպքում նրանց հետ կատաղի դիմակայություն կլինի»,- ընդգծել է Ռաիսին։
Իրանի նախագահը դիմել է տարածաշրջանի երկրներին և հավելել, որ տարածաշրջանում արտաքին ուժերի կարիք չկա։