Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպшնին |МедиаМесс
Աշխարհ 17 ապրիլի 2024, 13:42Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար։
Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Փարիզը հայտնում է, որ դա արվել է Ադրբեջանի միակողմանի գործողությունների պատճառով, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին։
«Հանրապետության նախագահն այսօր ընդունել է դեսպանին։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմից պարզաբանումը»,- ասված է հաղորդագրությունում։
Փարիզը հիշեցրել է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ կոչ անելով հարգել միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։