Reuters. Իրանը նախապես զգուշացրել է Թուրքիային Իսրայելի դեմ ծրագրվող գործողության մասին |МедиаМесс

Աշխարհ 15 ապրիլի 2024, 14:52
Main Image

Իրանի ղեկավարությունը նախապես տեղեկացրել է Թուրքիային Իսրայելի դեմ գործողություն իրականացնելու ծրագրերի մասին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ թուրքական դիվանագիտական աղբյուրին հղումով։

Նյութում չի նշվում, թե Թեհրանը կոնկրետ երբ է տեղեկացրել Անկարային ծրագրված հարձակման մասին։ Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, ԱՄՆ-ը Թուրքիայի միջոցով Իրանին հայտնել է «սահմանափակ» գործողություն իրականացնելու անհրաժեշտության մասին։

Ապրիլի 13-ին Իրանի զինուժը ավելի քան 200 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս ֆոնին, Իսրայելի Պաշտպանության ուժերը (IDF) բարձր պատրաստվածության են բերել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բոլոր հասանելի համակարգերը։