«Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենшնք»․ Անդրանիկ Քոչարյան |МедиаМесс

Հայաստան 15 ապրիլի 2024, 11:24
Main Image

«Գիտեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը»։ 

Այս մասին «Ազատության» եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, հաղորդում է ՀԺ–ն:

«Մինչև հիմա, մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, պետք է կենտրոնանաք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք թանգարան, ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք, գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց պետք է ունենանք ամենակարևորը՝ այդ միլիոնուկեսի անուն, ազգանունը, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել։ Այ հիմա հենց իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև ցեղասպանության բաց թողումը դարձնել իրականություն։ Պարզ է չէ՞, որ եթե ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանաք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանենք ու դնենք, Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի հենց այդ ազգանուններով»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը: