Իրադարձությունները կարող են արագ վերաճել տարածաշրջանային պատերազմի․ Թուրքիայի ԱԳ նախարшր |МедиаМесс

Աշխարհ 14 ապրիլի 2024, 19:31
Main Image

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարան չի ցանկանում տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացում Իսրայելի դեմ Իրանի պատասխան քայլերից հետո, գրում է Trend-ը։

Ֆիդանը կոչ է արել խուսափել քայլերից, որոնք կարող են խորացնել լարվածությունը։

«Իսրայելի դեմ Իրանի պատասխան գործողությունները ցույց տվեցին, որ իրադարձությունները կարող են արագ վերաճել տարածաշրջանային պատերազմի»,– ասել է նա։

Աբդոլլահիանն իր հերթին վստահեցրել է, որ Թեհրանը չի նախատեսում նոր գործողություն սկսել։ Միաժամանակ, իրանցի դիվանագետն ընդգծել է, որ եթե Իրանի վրա կրկին հարձակվեն, ապա ինքն էլ ավելի հզոր պատասխան կտա։

Նշենք, որ ապրիլի 14-ին Իրանը գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ, որի ընթացքում տասնյակ անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։