Shot. Իրանի զավթած նավում Ռուսաստանի քաղաքացիներ կան |МедиаМесс

Աշխարհ 14 ապրիլի 2024, 19:21
Main Image

Իրանի հատուկ ջոկատայինների կողմից գրավված նավում Ռուսաստանի քաղաքացիներ կան։ Նրանք նավաստիներ են Պրիմորսկի երկրամասից, հայտնում է Shot Telegram-ալիքը։

«MSC ARIES առևտրային բեռնանավը, որը Պորտուգալիայի դրոշի ներքո ուղևորվում էր ԱՄԷ-ից Հնդկաստան, առևանգվել է նախօրեին։ Իրանի ռազմածովային ուժերի դեսանտը Մի-17 ուղղաթիռից վայրէջք է կատարել Հորմուզի նեղուցում գտնվող նավի վրա։ Այդ պահին լցանավում անձնակազմի 25 անդամ է եղել։ Նրանք Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆիլիպինների, Պակիստանի և Էստոնիայի քաղաքացիներ են»,- գրում է աղբյուրը։

Հաղորդվում է, որ նավը պատկանում է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերի  Zodiac Group ընկերությանը:

«Օֆերների ընտանիքը Իսրայելում  ամենահարուստներից մեկն է, մեծահարուստները հովանավորում են երկրի տարբեր հասարակական կազմակերպությունների: Զավթված նավի արժեքն իր բեռով գնահատվում է մի քանի միլիարդ դոլար»,- նշում է Telegram-ալիքը։

Շաբաթ օրը իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում զավթել է Իսրայելի հետ կապված բեռնանավը: