Փաշինյանը՝ Պուտինի երդման արարողությանը մասնակցելու մասին |МедиаМесс
Հայաստան Քաղաքականություն 11 ապրիլի 2024, 13:37Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ, որոշում դեռ չկա։
«Ազատության» հարցին ի պատասխան, Փաշինյանը ասաց՝ այս պահին չի կարող ասել, որոշում դեռ չունի։
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որուշումը, վարչապետը պատասխանեց․ - «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»:
Պուտինի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 7-ին։
Ռուսաստանի նախագահական ընտրությունները մարտի 15-ից 17-ն էին։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քան 76 միլիոն քվե ստացավ ինչը կազմում է ընտրություններին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների ընդհանուր թվի 87,28 տոկոսը։