Պուտինի հրամանագրով Միքայել Աղասանդյանն ազատվել է պшշտոնից |МедиаМесс

Աշխարհ 09 ապրիլի 2024, 16:43
Main Image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչին:

Վերջինիս հրամանագրով՝ ազատվել է Միքայել Աղասանդյանը, նրա  փոխարեն նշանակվել է ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Վիկտոր Վասիլևը:

Համապատասխան հրամանագրերը տեղադրված են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ 

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր դեսպան Վիկտոր Լվովիչ Վասիլևին»,- ասված է փաստաթղթում։

Մեկ այլ հրամանագրով՝ Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է այդ պարտականությունների կատարումից:

Երկու հրամանագրերն էլ ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից՝ ապրիլի 9-ից։