Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է ռազմական տեխնիկա |МедиаМесс
Հայաստան 09 ապրիլի 2024, 15:17Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Հայաստանին տրամադրվում է ֆրանսիական արտադրության այնպիսի տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ստանալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- նշել է նա՝ իր գրառմանը կից հրապարակելով ֆրանսիական «Thales» ընկերության ռադարների մասին «Politico»-ի հոդվածը։