«Էրդողանը պետք է հասկանա, որ ՌԴ–ի հետ...»․ Զելենսկի |МедиаМесс

Աշխարհ 07 ապրիլի 2024, 18:49
Main Image

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է հասկանա, որ իր երկիրը բավարար չէ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարելու համար։

Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով նրա հարցազրույցին։

«Թուրքիան մեզ օգնել է գերիների հարցում: Սա փաստ է, նրանք ցանկանում են միջնորդ լինել: Բայց նախագահ Էրդողանը պետք է իմանա, որ միայն Թուրքիան որպես միջնորդ մեզ համար բավարար չէ: Մեզ համար ավելի լավ է խաղաղության գագաթնաժողովի ձևաչափը: Չեմ կարծում, որ Թուրքիան միայնակ կկարողանա ճնշում գործադրել Պուտինի քաղաքականության վրա»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ Թուրքիան կլինի այն երկրների ցանկում, որոնք կարող են միջնորդական առաքելություն իրականացնել։