Հայաստանին ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը զգալի կնվազի |МедиаМесс
Հայաստան 05 ապրիլի 2024, 16:37Ապրիլին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է 2-3 աստիճանով նորմայից բարձր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ըստ նրա՝ տեղումների քանակը նորմային մոտ կլինեն, առանձին հատվածներում՝ մի փոքր ավելին։
Սուրենյանն ասաց, որ թեև առաջիկայում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, սակայն ցրտահարության վտանգ ապրիլ ամսին չեն տեսնում։
Նրա խոսքով՝ Հայաստանին է մոտենում ցիկլոն, ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի։