Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է․ ԼՈՒՍԱՆԿԱՐ |МедиаМесс

Հասարակություն 28 օգոստոսի 2024, 13:31
Main Image

Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է:

Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:

Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:

Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:

Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես: Շնորհակալություն աջակցության համար:

Նիկոլ Փաշինյան