Կոտայքի մարզում ողջ գիշեր պարեկներն ու փրկարարները վտանգավոր երկաթե գովազդային վահանակի մոտ հերթապահություն են իրականացրել |МедиаМесс

Հասարակություն 27 օգոստոսի 2024, 20:56
Main Image

Երեկ՝ օգոստոսի 25-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում ուժեղ քամու հետևանքով երկաթե գովազդային սյան վրայից պոկվել ու կախվել էր հսկայական երկաթե ցուցանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 14 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, հերթապահություն են իրականացրել։

Քամին այնպես էր ճոճում վտանգավոր երկաթե ցուցանակը, որ ամեն վայրկյան հնարավոր է այն պոկվեր և եթե այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ անցնեին, կար վտանգ, որ այն կընկներ մեքենաների վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում