Աղջկան արագիլն է բերել․ 47-ամյա Գայանեն 25 տարվա անպտղությունից հետո հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերությունից րոպեներ առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ |МедиаМесс
Հասարակություն 27 օգոստոսի 2024, 13:29Աղջկան արագիլն է բերել՝ կատակով ասում են բժիշկները՝ խոսելով Լուսեի լույս աշխարհ գալու պատմության մասին։ Ալավերդցի 47-ամյա Գայանե Ասատրյանը 25 տարվա անպտղությունից հետո հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերությունից րոպեներ առաջ։ Դժվարանում է նկարագրել այն ապրումները, որոնք ունեցել է այդ լուրն իմանալուց հետո։ Երեխան ծնվել էր բնածին արատով, բայց Լուսեին երկրորդ կյանք են պարգևել բժիշկներ Նիկոլայ Դալլաքյանն ու Աննա Չոբանյանը։