Ամուսնությունից 14 տարի անց ծնված Տիգրան Հարությունյանի դուստրը 1 տարեկան է. կադրեր` ծննդյան տարեդարձից |МедиаМесс
Ժամանց 27 օգոստոսի 2024, 12:12Հաղորդավար Տիգրան Հարությունյանը երկար տարիներ է էկրաններին։ Տարիներ առաջ «Դար 21»հեռուստաալիքում առաջին քայլերն արած հաղորդավարը արդեն 15 տարի է ամուսնացած է փաստաբան Արմինե Ֆանյանի հետ։
Զույգը երջանիկ է ու սիրով լի, սակայն մի բան կարծես պակասում էր՝ նրանք չունեին երեխա:
Եվ ահա երկար տարիներից հետո նրանք սպասում են հրաշքի։
Ամիսներ առաջ զույգը հայտնեց, որ սպասում է իր առաջնեկին։ Նախորդ տարի՝ օգոստոսի 23 ին, ծնվել է նրանց դուստրը, ում տվել են Եվա անունը։
«Եվուկս, ոնց էի ես քեզ սպասում»,- դստեր ծննդից հետո գրել էր հաղորդավարը:
Արդեն օրեր առաջ ընտանիքը նշել է փոքրիկ Եվայի ծննդյան 1-ամյակը: Ներկայացնում ենք կադրերը: