«Մտա եկեղեցի ու սկսեցի արտասվել»… Սոնա Շահգելդյանը`իր աղոթքի և լաց լինելու մասին |МедиаМесс

Ժամանց 22 օգոստոսի 2024, 15:00
Main Image

Սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը օրեր առաջ նոր լուսանկար էր հրապարակել, որտեղ ակնհայտորեն երևում էին երգչուհու թաց աչքերը: StarNews-ը կապ հաստատեց Սոնայի հետ` հասկանալու համար, թե ինչ է պատահել: Սոնա Շահգելդյանը սիրով պատասխանեց մեր մի քանի հարցի` նախ նշելով, որ լուսանկարն արվել է Տաթևի Վանքում.

«Ես շատ Էմոցիոնալ մարդ եմ, երբ մտա Վանք անկախ ինձնից արտասվեցի, չէ ոչինչ չի եղել: Միշտ գնում եմ մեր եկեղեցիները: Գնացել էի Մեղրի` համերգ ունեի, այցելեցի Տաթևի Վանք ու էսպես եղավ, Փառք Տիրոջը բան չի եղել: Շնորհակալ եմ շատ հարցի համար»:

Մենք`շարունակելով զրույցը, խոսեցինք նաև այն աղոթքների մասին, որը կա Սոնայի սրտում.

«Խաղաղություն մեր երկրին, և աշխարհի բոլոր մարդկանց, ուրիշ ոչինչ չեմ ցանկանում: Աղոթում եմ լավ մարդկանց համար: Երևի չկա հայաստանում մի Վանք ու Եկեղեցի, ուր չեմ եղել: Ես շատ հավատքով մարդ եմ: Իհարկե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, երևի դա է պատճառը, որ հենց մտա եկեղեցի, արտասվեցի: Չեմ կարող իմ հոգուն հարազատ եկեղեցի առանձնացնել, Երևի Սանահինը կամ Արցախի Գանձասարը, Դադիվանքը շատ են: Ես սիրում եմ հին եկեղեցիներ, վանքեր, մատուռներ: Հիմնականում, երբ գնում եմ, էնտեղ ակապելլա երգում եմ մարդկանց համար»,- անկեղծացել էր Սոնան` StarNews-ի հետ զրույցի ժամանակ: