Ես ու Սոսը սիրահարված ենք եղել, նա շատ գեղեցիկ տղամարդ է. Աննա Հարությունյան |МедиаМесс
Ժամանց 22 օգոստոսի 2024, 14:56Դերասանուհի Աննա Հարությունյանը 7 տարվա լռությունից հետո բացառիկ հարցազրույցով է ներկայացել Ամալյա Հովհաննիսյանին ու Մհեդ Բաղդասարյանին՝ անդրադառնալով անձնական և աշխատանքային մի շարք հարցերի։
StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է կարևոր մանրամասները։
Դերասանուհին պատմել էր նաև իր և Սոս Ջանիբեկյանի համագործակցությունից, ինչպես նաև՝ իրենց հարաբերությունների մասին բացահայտումներ էր արել.
«Ես հիմա նայելով կադրերը հասկանում եմ, որ հնարավոր չէր կատարել ասելի ճիշտ ընտրություն՝ բոլոր առումներով։ Ես Սոսին ճանաչում եմ արդեն 17 տարի։ Եղել է ժամանակ, որ նույնիսկ սիրահարված ենք եղել շատ հեռավոր անցյալում։ Այդ ժամանակ երեխաներ էինք՝ 1-ին, 2-րդ կուրսի։ Մենք երկուսս էլ շատ էինք կարդում և, երբ հանդիպում էինք, միայն աֆորիզմներով էինք խոսում։ Սոսը այդ ժամանակ երկար մազերով էր, քայլում էր ձեռնափայտ-անձրևանոցով։ Շատ գեղեցիկ տղամարդ է Սոսը և այն ժամանակ էլ շատ տարօրինակ տեսք ուներ։ Երբ այս առաջարկը արեցի Սոսին և ինքը համաձայնեց, պետք է նկարեինք այս տեսարանը՝ համբույրի։ Այդ համբույդի տեսարանը տեղի ունեցավ շատ գեղեցիկ կինեմատոգրաֆիայի առումով, և, երբ ստոպ տվեցին նայեցինք իրար դեմքի և միաժամանակ ասացինք՝ «վատ չէր ոնց որ»։