Ինձ համար կյանքը կшնգնեց․ Ռաֆայել Երանոսյան |МедиаМесс
Ժամանց 05 օգոստոսի 2024, 18:18«Երբ մայրս մահացավ, դա մեր ընտանիքի առաջին մեծ վիշտն էր, մենք ոչ մեկս դրան պատրաստ չէինք, ես՝ առավելևս: Ինձ համար կյանքը կանգնեց, իմ ներսում որոշեցի, որ վերջ, ես էլ ոչ մի բանի պետք չեմ, ոչինչ չեմ ուզում: Ես կարող էի իմ մայրիկին օգնել, բայց չօգնեցի, որովհետև հյուրախաղերից երեկոյան մինչև հասա, ինձ մեղավոր էի զգում: Հուղարկավորությունը եղավ, իմ ընկերները, հարազատներն ու բարեկամները, մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, ժամանակ առ ժամանակ գալիս էին գյուղ ինձ տեսության: Այդ ընթացքում Կամերային թատրոնի բոլոր ներկայացումները հանված էր, որովհետև ես բոլորի մեջ ընդգրկված էի: Մի անգամ հայրս ու եղբայրներս ասացին՝ «դու մասնագիտություն ունես, դու պիտի բեմ բարձրանաս, չես կարող ուղղակի մնալ այստեղ»: Դրանից հետո, երբ 1 շաբաթ բեմ բարձրացա ու դահլիճն ինձ հոտնկայս ծափահարեց, ես հասկացա, որ միշտ պիտի լինեմ բեմում»,- «Հայացք» հաղորդման ժամանակ ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը: