Տեղի է ունեցել երգչուհի Կարինա Առուստամյանի հարսանյաց արարողությունը |МедиаМесс
Ժամանց 26 հուլիսի 2024, 13:20Երեկ տեղի է ունեցել երգչուհի Կարինա Առուստամյանի հարսանյաց արարողությունը: Ներկա են գտնվել երգչուհու ամենամտերիմ ընկերները, բարեկամները։
Bavnews.am-ը նկատել է, որ հարսանյաց արարողությանը ներկա են գտնվել շոու բիզնեսի հայտնի դեմքերը։ Հանդիսավարն եղել է սիրված շոումեն Արամ Մելիքյանը։
Երգչուհու ամուսինը «Բանանց»-ի նախկին կիսապաշտպան Վալտեր Պողոսյանն է: Վերջինս այժմ զբաղվում է DJ-ինգով։
Նշենք, որ երգչուհին ծնվել է Հայաստանում, բայց մանկությունն անցկացրել է Հունաստանում, 2003-ին ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք։