Աննա Հարությունյանը վնասվածքներ է ստացել նկարահանումների ժամանակ |МедиаМесс

Ժամանց 23 հուլիսի 2024, 12:23
Main Image

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են և ընթանում են մոնտաժային աշխատանքները: Այդ մասին տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Աննա Հարությունյանը: Գրում է BRAVO.am-ը:

Նա խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում ձեռք բերած վնասվածքներից դեռ շարունակում է ապաքինվել:

«Շնորհակալ եմ իմ վիճակով հետաքրքրվելու ու առողջություն մաղթելու համար: Համեմատաբար լավ եմ. ողնաշարի ճողվածքների, մենիսկի ու վզի ողերի տեղաշարժի հետ գործ ունեցած մարդիկ կհասկանան, որ այդ խնդիրները հեշտ ու շուտ չեն անցնելու: Բայց ամեն բան հաղթահարելի է, երբ գնում ես դեպի երազանքդ»,- ասել է նա:

Հարությունյանը նաև շեշտել է, որ ոչինչ կորած չէ, եթե նույնիսկ գործը թվում է ձախողված ու անիմաստ. «Ամեն ինչ կորած է միայն այն դեպքում, երբ հոգին հրաժարվում է ջանք գործադրել»,- Ինստագրամում նշել է նա:

Ֆիլմի դերասանական կազմում են նաև Արտաշես Ալեքսանյանը, Դավիթ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Խորեն Լեւոնյանը, Անահիտ Քոչարյանը, Արուսիկ Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը: