Հանցանքի վայրից փախուստի դիմած ահաբեկիչները երեխա են գցել մեքենայի տակ. РЕН-ТВ |МедиаМесс

Աշխարհ 23 մարտի 2024, 16:25
Main Image

«Կրոկուս սիթի հոլից» փախուստի դիմած ահաբեկիչները Կրասնոգորսկում երեխա են գցել մեքենայի տակ, տեղեկացրել է РЕН-ТВ-ն՝ հղում կատարելով փոքրիկի մորը։

Կինը պատմել է, որ հասցրել է որդու հետ փախչել համերգասրահից։ Սպիտակ «Ռենոն», որով փորձում էին փախչել ահաբեկիչները, քշել է ուղիղ իրենց վրա եւ հարվածել երեխային։

Տղան հոսպիտալացվել է գանգուղեղային վնասվածքով, կոտրվել են անրակը եւ ազդրը։