Ահաբեկիչները շփումներ են ունեցել ուկրաինական կողմի հետ․ նոր մանրամասներ |МедиаМесс
Աշխարհ 23 մարտի 2024, 13:28«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցած ահաբեկիչները փորձել են փախչել դեպի ռուս-ուկրաինական սահման։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել։ Բացի այդ, ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը եւ շփումներ են ունեցել ուկրաինական կողմի հետ։
Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 11 մարդ, այդ թվում՝ 4 ահաբեկիչ։