Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում․ «Հրապարակ» (լուսանկար) |МедиаМесс
Քաղաքականություն 06 հուլիսի 2024, 12:47«Հրապարակը» գրում է․ «Իշխանական էլիտան հուլիսի 13-ին հարսանիքի է։ Ամուսնանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի օգնականն էր։ Հարսանիքը տեղի կունենա «Պրայմ հոլ» ռեստորանում։
Մարիամ Պողոսյանն անցած տարի է նշանվել՝ իշխանական վաղամեռիկ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Իշխանական խմբակցությունում անհամբերությամբ սպասում են այս հարսանիքին, որը հաջորդելու է հուլիսի 11-ի արտահերթ նիստին, հնարավոր է նիստը ձգվի մինչեւ ամսի 12-ը, հոգնատանջ ՔՊ-ականները մի լավ կլիցքաթափվեն հարսանիքին։»։