Դժվար է 1-2 տարում լուծել այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չէր համաձայնեցնել 28 տարի․ Ալիև |МедиаМесс
Քաղաքականություն 01 հուլիսի 2024, 19:48«Մինչև Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Դժվար է 1-2 տարում լուծել այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չէր համաձայնեցնել 28 տարի»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը։
Ըստ Ալիևի․«Ավելի վաղ Հայաստանը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն դա անընդունելի է եղել , քանի որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է»։
Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է․ «Խաղաղ համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Որովհետև Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Սա հայտնի խնդիր է»: