Բայրամովը նշել է՝ որն է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը |МедиаМесс
Քաղաքականություն 27 հունիսի 2024, 18:54«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով այցով Թբիլիսում է գտնվում։
Նա նաև նշել է, որ բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է։
Ջեյհուն Բայրամովը ասել է, որ «դեռևս Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները». «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Դա, մեզ թվում է, գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտն է»։