Էրդողանն անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը |МедиаМесс
Քաղաքականություն 26 հունիսի 2024, 14:43Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած իշխող ԱԶԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։
Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։
Մենք գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ»։
Աղբյուրը՝ Ermenihaber.am: