«Դա շատ վտանգավոր է». Զախարովան՝ Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին |МедиаМесс
Քաղաքականություն 16 մարտի 2024, 16:25ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի» վրա, նման որոշումը կապ չունի երկրի բուն ազգային շահերի հետ։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա պետք է արվի՝ հաշվի առնելով իրականությունը: Պետք չէ խաղեր խաղալ, դա շատ վտանգավոր է, քանի որ խոսքն անվտանգության մասին է»,- ընդգծել է Զախարովան:
Զախարովան նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել, պաշտպանել է նրան և ջանքեր է գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար։
«Այն թանկ արժե, և սրանք անվերջ բլա–բլա–բլաներ, դատարկ խոսքեր, խոստումներ չեն, որոնք, ինչպես արևմտյան շատ երկրներ պատմականորեն տվել են, տալիս են Հայաստանին, Երևանին, որ կպաշտպանեն, կօգնեն և այլն։ Ընդ որում, չգիտես ինչու, կպաշտպանեն Ռուսաստանից, որն իսկապես դադարեցրել է արյունահեղությունը, որն իսկապես ֆինանսական և տնտեսական օգնություն է տվել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով»,– ասել է նա։