Բայդենը հայտարարություն է արել Հայաստանի և Ադրբեջանի մասին |МедиаМесс

Քաղաքականություն 16 մարտի 2024, 15:28
Main Image

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ–ն։

Բայդենը վերահաստատել է խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: Բայդենի խոսքով՝ «դա կնպաստի ապագա սերունդների անվտանգությանը»:

«Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին: Նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգային մարտահրավերները, խթանելու տարածաշրջանում խաղաղությունը: Տնտեսական գործակցության նոր հնարավորություններ կբացահայտենք»,- ասված է ուղերձում։