Փաշինյանը` անվտանգության ու սահմանազատման հաջորդ վայրի ընտրության մասին |МедиаМесс

Հայաստան 25 մայիսի 2024, 19:37

Այս պահի դրությամբ մենք չենք գտնում Կիրանցիների սեփականության վկայականների իրավական հիմքերը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե իրավական առումով ինչ պետք  արվի այն մարդկանց հետ որոնք հրաժարավում են փոխհատուցումից`ունենալով սեփականության վկայականներ:

«Առաջին հերթին մենք կենտրոնացած էինք պայմանականորեն ասած տանիքների վրա, որտեղ շինություններ էին, շինությունների դեպքում հարցերը լուծված են եւ փոխհատուցումները տրված են, ինչ  վերբերվում է հողամասերին, դրանց մի մասի վերաբերյալ էլ դիմումներ կան եւ աշխատանք կա: Սահմանազատման աշխատանքի ընթացքում բնականաբար մենք առերեսվել ենք եւ ինքներս մեզ հարց ենք տվել, որ եթե սեփականությանն վկայականներ կան, դա հարց է, որը մենք պետք է հասկանանք` ինչու եւ ինչպես է տեղի ունեցել  եւ դրանց իրավական հիմքերը, եւ պետք է արձանագրենք, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքերը չենք գտնում պետական արխիվներում, եւ դա ինչ-որ առումով տրամաբանակական է, քանի որ հողահատկացման եւ մյուս աշխատանքների համար հստակ պետք է լիներ իրավական հիմք: Եւ այդ տարածքները, որի մասին մենք խոսում ենք, այդ տարածքները 1976 թվականի դե յուրե իրավական ուժ ունեցող  քարտեզներով ՀՀ տարածք չեն»,- ասում է նա:

 Փաշինյանը նշել է, որ հաշվի առնելով իրադրության յուրահատկությունը, իրենք հանձն են առել այս խնդիրների լուծումը: 

 Դիտարկմանը, թե 9 կիրանցի հրաժարվում է փոխհատուցում վերցնել, ինչ է  լինելու, արդյոք նրանց մուտքը արգելվելու է իրենց սեփական հողատարածք, Փաշինյանը ասաց, որ պետական սահմանը պետական սահման է, եւ այն դե յուրե հիմնավորված է, իրենք ամեն ինչ անելու են քաղաքացիների իրավունքները մաքսիմալ պաշտպանվեն եւ պահպանվեն: