«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին»․ Ալիևը կրկին անհեթեթ մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին |МедиаМесс

Քաղաքականություն 08 մարտի 2024, 15:39
Main Image

«Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»,– նման անհեթեթ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընթացող «Բազմազանության պահպանում. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու այս երկրում «տարիներ շարունակ ոչնչացված մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը»: Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռևս չի արձագանքել այս կոչին»,- ասել է նա։