Թուրքիայում հեղաշրջում է նախապատրաստվում |МедиаМесс

Աշխարհ 15 մայիսի 2024, 22:53
Main Image

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող և հնարավոր հեղափոխության փորձի վերածվելիք տրամադրություններին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նա ընդգծել է, որ թե՛ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, թե՛ երկրի քաղաքականության, և թե՛ կառավարության դեմ ծրագրվող գործողություններն ու ծուղակները ոչնչացվելու են:

«Անկախ նրանից թե ովքեր կլինեն,  թեկուզ ահաբեկչական և հանցագործ կազմակերպությունների ու դրանց դրսևորումների հետ մեկ լինեն և FETÖ-ի (Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման) մարտավարությամբ մեր հարգարժան նախագահի, կառավարության և քաղաքականության դեմ սոցհարթակների աջակցությամբ «խաղ խաղալ» փորձեն, մենք նրանց խաղերն ու ստեղծած ծուղակները գետնին կհավասարեցնենք»,-սպառնացել է թուրք նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ի գիշերն Էդրողանը հրատապ խորհրդակցություն էր հրավիրել նախագահականում՝ տեղեկանալով հեղաշրջման փորձի հնարավոր իրականացման մասին: