ՆԱՏՕ–ն զգուշացրել է Վրաստանին |МедиаМесс

Աշխարհ 15 մայիսի 2024, 18:21
Main Image

ՆԱՏՕ-ն դիմել է Վրաստանի կառավարությանը։

Այս մասին իր «X» օգտահաշվում հայտնել է ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դահլալլան։

««Օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի կառավարության որոշումը սխալ քայլ է և հեռացնում է Վրաստանին Եվրոպայից և եվրատլանտյան ինտեգրումից։ Մենք Վրաստանին կոչ ենք անում փոխել կուրսը և հարգել խաղաղ ցույցերի իրավունքը»,- նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։