«Սա մեր հերթական հաղթանակն է, թող ոչ ոք մեզանից չնեղանա»․ Ալիևը նորից սպառնացել է |МедиаМесс

Աշխարհ 12 մայիսի 2024, 17:41
Main Image

«Այսօր մեր մեկ պահանջով «Ղազախի չորս գյուղ է վերադարձվում» մեզ։ Այդպես էլ շարունակվելու է։ Այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում։ Մենք առաջատար պետություն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»– այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։   Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ «թե՛ Հայաստանը, թե՛ նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները, իրենց կեղծ խոստումներ տալով, կփոշմանեն, եթե Ադրբեջանի հետ հաշվի չնստեն»։

«Եթե ​​այսօր կրկին տեսնենք, որ Հայաստանում ռեւանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզանից չնեղանա»,– հայտարարել է Ալիևը օկուպացված Շուշիում: 

«Բոլորը գիտեն, թե ինչի ենք մենք ընդունակ, ինչի է ընդունակ մեր բանակը և որքան ուժեղ է մեր կամքը։ Ոչ ոք չի կարող մեզ դիմակայել»,- հոխորտացել է նա։

Ալիրի պնդմամբ՝ «սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Ադրբեջանի պայմաններով, և դա իրենք հերթական հաղթանակն է»